«Ժողովուրդը» տեղեկացել է, որ Դավիթաշենի 5/4 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ քվեատուփից մի յուրօրինակ ծրար է դուրս եկել: Հանձնաժողովի անդամները նկատել են, որ ծրարներից մեկում ընտրողը դրել է 10-հազար դրամանոց, իսկ չքվեարկած թերթիկի վրա ավելացրել. «Սրիկաներ, դուք սա չեմ մարսի»:
«Այդ պահին ՀՀԿ-ական դիտորդ համատիրության նախագահ Դերենիկ Զիրոյանը վերցրել է 10-հազար դրամանոցն ու դրել իր գրպանը: Երբ ՀԱԿ-ի վստահված անձը՝ Անահիտ Ներսիսյանը, բացականչել է. «Դո՞ւք եք այդ գումարը տվել, որ վերցնում եք», ՀՀԿ-ական դիտորդը ոչինչ չի պատասխանել: Բայց հետաքրքիրն այն է, որ այս առթիվ արձանագրություն չի կազմվել: «Մեր հարցին, թե ինչու արձանագրություն չեն գրել, ՀԱԿ ներկայացուցիչ Անահիտ Ներսիսյանը պատասխանեց. «Արձանագրությունը ոչինչ չէր փոխի: Անիմաստ էր»,- գրում է թերթը:






