Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը մայիսի 17-ից հունիսի 10-ը մասնակցելու է Սիեթլի միջազգային կինոփառատոնին (Վաշինգտոն):
«Ժաննան և ձայները» ֆիլմը 2007 թվականի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանների» կինոֆորումի մասնակիցներից է և արտադրվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի, «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնի հիմնադրամի աջակցությամբ: Այն մասնակցել է Պուսանի միջազգային կինոփառատոնին:
Ֆիլմը պատմում է Հայաստանով ճանապարհորդող Ժաննա անունով մի կնոջ մասին: Նրան առաջ են մղում անմարմին ձայները` տանելով դեպի իր համար անիմանալի նպատակը: Ժաննան մենակ է բնապատկերում, գրոտեսկային անտառներում, դատարկ գործարաններում ու քամուց բզկտված դաշտերում:






