AM
8 Մայիս 2012 - 12:28 AMT

Արամ Կարապետյանը չի հավատում առանց ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի աջակցության ՀԱԿ պայքարի հաջողությանը

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը չի հավատում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մտադրության հաջողությանը հանրահավաքների միջոցով ընտրություններում տեղի ունեցած խախտումների դեմ պայքարելու վերաբերյալ: «Եթե «Բարգավաճ Հայաստանը» և Դաշնակցությունը գան հրապարակ, ապա պայքարը բավական կլրջանա: Եթե նրանք չգան և մնան իրենց դիրքորոշմանը, ապա իմ կարծիքով պայքարն այս փուլում բավական արագ կավարտվի»,- հայտարարել է նա՝ մեկնաբանելով ՀԱԿ այսօրվա հանրահավաքը:

Միաժամանակ, Կարապետյանը հավելել է, որ քիչ հավանական է համարում ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի դուրս գալը փողոց:

Ինչ վերաբերվում է «Նոր ժամանակների» դիրքորոշմանը, ապա նրանք դեռ մինչև ընտրություններն ասում էին, որ ՀԱԿ-ին կսպասեն «փողոցում» և հավելել, որ «մենք պատրաստ ենք բոլոր ունեցած ռեսուրսներով աջակցել փողոցային պայքարին»: