«Ժողովուրդը» գրում է, որ թեև խորհրդարանական ընտրություններն ավարտվել են, նախընտրական խմորումներն էլ անցնում են, այնուամենայնիվ, որոշ հետաքրքիր դրվագներ են բացահայտվում ՀՀԿ համամասնական ընտրացուցակի կազմման մասին: Ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը, մինչև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարին մասնակցելը, միանգամայն այլ ընտրացուցակ է նախատեսել: Բայց երբ ԲՀԿ-ի համագումարից վերադարձել է, կտրուկ որոշում է կայացրել, որ Ռուբեն Հայրապետյանը պետք է մտնի խորհրդարան: Նույն օրը նա զրույց է ունեցել «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի հետ՝ նրանից պահանջելով անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել՝ ՀՀԿ համամասնական ընտրացուցակում ընդգրկվելու համար: Թե ինչն է Սերժ Սարգսյանին ստիպել նման կտրուկ որոշումներ կայացնել, շատերի համար այդպես էլ անհասկանալի է մնացել:






