«Հրապարակ»-ը գրում է, որ երեկ Հաղթանակի այգում թերթի լրագրողը քաղաքաշինության նախարար, ԲՀԿ շտաբի պետ Վարդան Վարդանյանին հարցրել է` գոհ է կուսակցության ստացած ձայներից, և ԲՀԿ-ն պատրաստվում է կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ: ԲՀԿ-ականը, սակայն, հարցը լսելով` արագ հեռացել է: Երբ լրագրողը համառել է, արագ գնալով նրա ետևից Վարդան Վարդանյանը նետել է. «Կուլտուրայից այդքան զուրկ ե՞ք, ասացի չեմ ուզում խոսել»: Ակնհայտ է, որ ոչ ոք չգիտի իր գլխի գալիքը, և այն մտքից, որ շուտով հնարավոր է զրկվեն իրենց յուղոտ պաշտոններից, խիստ նյարդայնանում են:






