AM
10 Մայիս 2012 - 09:24 AMT

Հաղթանակի օրը «Հաղթանակ» զբոսայգում գողություն է կատարվել

Մայիսի 9-ին` ժամը 20.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները «Հաղթանակ» զբոսայգում ծառայություն կատարելիս, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում դատված, 35-ամյա մի կնոջ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 19.30-ի սահմաններում, զբոսայգում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 55.000 դրամ: Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: