Մայիսի 9-ին Նիդերլանդների Ամերսֆորտ քաղաքում տեղի ունեցան Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 67–րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցեցին Հաագայում հավատարմագրված ԱՊՀ բոլոր երկրների դեսպանությունները, Ամերսֆորտի քաղաքապետը, պաշտոնյաներ, պատերզամի վետերաններ, ազգային համայնքների ներկայացուցիչներ:
«Կուդրայստ» համակենտրոնացման ճամբարի մոտ տեղադրված հուշարձանին ծաղկե զամբյուղներ տեղադրելուց հետո` միջոցառման մասնակիցները շարժվեցին «Ռուստհոֆ» գերեզմանոց, որտեղ ամփոփված են խորհրդային 865 զինվորի աճյուններ: Անունները հայտնի զինվորների շարքումեն նաև մոտ 10 հայ զինվոր:
Հուշահամալիրում բարձրացված էին ՌԴ, Ուկրաինայի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի դրոշները: Դիվանագիտական առաքելությունների ղեկավարների, այդ թվում` ՀՀ դեսպան ՁյունիկԱղաջանյանի և քաղաքային իշխանությունների կողմից ծաղկեպսակներ դրվեցին Խորհրդային զինվորների փառքի հուշարձանին: