Համաձայն ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` ապրիլ ամսում հանրապետությունում գրանցվել է 191 ծնունդ և 126 մահ։
2012թ. ապրիլին հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 89, ամուսնալուծությունների թիվը` 13: Ամուսնությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 39-ով, իսկ ամուսնալուծություններինը մնացել է նույնը, հաղորդում է Karabakh-open.info-ն: