«Ժողովուրդը» գրում է, որ լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ այս օրերին խմորումներ են սկսվել Հայ ազգային կոնգրեսում: Ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների, հնարավոր է, որ Կոնգրեսի կազմից հեռանան տարբեր գործիչներ, նաև՝ որոշ կուսակցություններ ամբողջությամբ: «Ենթադրվում է, որ հիմնականում հեռանալու է Կոնգրեսում եղած արմատական, ուժային թևը՝ նախկին երկրապահական հատվածը: Որքան էլ Լևոն Տեր-Պետրոսյանը նրանց համար լինի անառարկելի հեղինակություն, միևնույն է, ՀԱԿ-ում դժգոհ են այնտեղի «պալիտբյուրոյից». Խոսքը վերաբերում է քաղխորհրդին ու շտաբին, ինչպես նաև ներկայում ԱԺ պատգամավորի մանդատ ստացածներին: ՀԱԿ-ում վիրավորվածների թիվն օրեցօր ավելանում է»,- գրում է թերը:






