AM
11 Մայիս 2012 - 05:23 AMT

«Հրապարակ». Տիգրան Սարգսյանը կշարունակի մնալ վարչապետի պաշտոնում մինչև նախագահական ընտրությունները

«Հրապարակը» գրում է, որ մինչ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն շարունակում են բանակցել կոալիցիա կազմելու շուրջ, շրջանառվում են կառավարության կազմի փոփոխության հնարավոր տարբերակները. «Թե կառավարության անդամներից ովքեր հրաժեշտ կտան նախարարական պորտֆելներին, դեռ հայտնի չէ, սակայն կառավարության ղեկավարի հարցը, ըստ մեզ հասած տեղեկությունների, որոշված է: Նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, չնայած կառավարությանն ուղղված քննադատություններին, Տիգրան Սարգսյանը կշարունակի մնալ վարչապետի պաշտոնում մինչև նախագահական ընտրությունները: Որոշ վերլուծությունների համաձայն, թերևս այս պատճառով էլ Սերժ Սարգսյանը նրան զերծ պահեց նախընտրական քարոզչության շրջանում հասարակության աչքին շատ երևալուց»,- գրում է թերթը: