Ճապոնիայի կառավարությունը տրամադրում է կրթաթոշակային տեղեր՝ Ճապոնիայի մի շարք բարձրագույն ուսումնական և հետազոտական հաստատություններում ուսուցում և հետազոտություն իրականացնելու նպատակով: ՀՀ ԿԳՆ-ից հայտնում ենմ որ կրթական ծրագրի ընթացքը իրականացվում և վերահսկվում է Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիայի նախարարության կողմից: Ծրագրի առաջին՝ մասնակիցների փաստաթղթերի ուսումնասիրության փուլն անցկացվելու է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունում:
Ծրագրի երկրորդ փուլն անցկացվելու է Երևանում՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության տեղեկատվական բաժնի պատասխանատուի կողմից:






