Մայիսի 10-ին` ժամը 20.30-ին, Հրազդանի կիրճում իրար են բախվել «ԲՄՎ», «Ռենջ Ռովեր», «Տոյոտա», «ՎԱԶ-2106», «Լեքսուս» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: Ոստիկանությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:






