Մայիսի 11-ին Բուխարեստի Սովետական զինվորների գերեզմանոցում տեղի ունեցավ Հայրենական մեծա պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակի 67-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն: Ինչպես ամեն տարի, 1944-1945թթ. ընթացքում Ռումինիայում զոհված խորհրդային փառապանծ զինվորների հուշարձանին ծաղկեպսակ դրվեց նաև Հայաստանի դեսպանության կողմից` ի շարս Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի դեսպանությունների:
Մայիսի 9-ին ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը մասնակցել էր նաև Ռումինական պետության անկախության, Երկրորդ համաշխարհային պատերազմում միացյալ ազգերի կոալիցիայի հաղթանակի և Եվրոպական միության օրերին նվիրված հանդիսավոր արարողությանը` Բուխարեստի Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հուշահամալիրում: