AM
11 May 2012 - 15:05 AMT

Բակո Սահակյանը կարևորել է երիտասարդների դերակատարությունը Հայրենիք-Սփյուռք միասնության ամրապնդման գործում

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ընդունել է «Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ Սփյուռքից և Հայաստանի Հանրապետությունից Արցախ ժամանած մի խումբ երիտասարդների:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից, Բակո Սահակյանը կարևորել է երիտասարդների դերակատարությունը Հայրենիք-Սփյուռք միասնության ամրապնդման ու հայ ազգային ինքության պահպանման գործում, ինչպես նաև նրանց հաճախակի այցելություններն Արցախ:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել «Դեպի Հայք» հիմնադրամի գործունեությունն այս ուղղությամբ՝ անգնահատելի համարելով կազմակերպության կողմից այս ոլորտում կուտակված փորձը:

Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է նաև երիտասարդների կողմից բարձրացված տարբեր հարցերի: