Եվրոպայի Ֆուտբոլի առաջնության խաղերին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցելու համար Երեւան է ժամանել հուգարական «Շոպրոն» ակումբի հարձակվող 22-ամյա Եղիա Յավրումյանը: Առայժմ պարզ չէ, կմասնակցի նա մոտակա խաղերին Հյուսիսային Իռլանդիայի եւ Իսպանիայի հավաքականների դեմ, քանի որ ֆուտբոլիստի փաստաթղթերում ի հայտ են եկել որոշ անճշտություններ: Եթե Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիային հաջողվի կարգավորել խնդիրները ՈւԵՖԱ-ի հետ, հունգար մարզիկը առաջնախաղով հանդես կգա Հայաստանի հավաքականում արդեն մարտի 29-ին Հյուսիսային Իռլանդիայի դեմ: