Եվրոպայի օրվա առթիվ Եվրոպական միության պատվիրակությունն այսօր Երևանում` Հյուսիային պողոտայի և Պուշկին փողոցի խաչմերուկում, տեղեկատվական ցուցահանդես է բացել, որտեղ ներակայացված են ԵՄ պատվիրակության աջակցությամբ իրականացվող ավելի քան 50 ծրագրեր կրթության, բնապահպանության, մարդու իրավունքերի պաշտպանության և այլ ոլորտներում ։
Ցուցահանդեսի բացմանը ներկա Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան լրագրողների հետ զրույցում նշեց, որ Եվրոպայի օրը կարևոր իրադարձություն է Եվրամիության երկրների համար։
«Եվրոպայի օրը նշանավորում է եվրոպական ինտեգրման սկիզբը։ Այն դարձել է խաղաղության, բարեկեցության և ժողովրդավարության խորհրդանիշ։ Մայիսի 9-ին այս օրը նշվում է տարբեր երկրներում, այսօր` մայիսի 12-ին, այն նշում ենք նաև Հայաստանում»,- ասաց դեսպանը։
Նա նաև նշեց, որ տեղեկատվական ցուցահանդեսի բացումը մասնակիցների և հատկապես երիտասարդների համար ԵՄ-ի և ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին նոր տեղեկատվություն ստանալու լավ հնարավորություն է ընձեռում։






