AM
12 Մայիս 2012 - 13:20 AMT

Նշանակված են Հայաստանի դեսպանները Ճապոնիայում և Սլովակիայում

Մայիսի 12-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հրանտ Պողոսյանին Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին, նստավայրը` Տոկիո, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրով Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը համատեղության կարգով նշանակվել է Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Պրահա):