AM
12 Մայիս 2012 - 13:48 AMT

Հայաստանի նախագահը հրաժեշտ է տվել հանրապետությունում իր առաքելությունն ավարտող Իրանի դեսպանին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում իր առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղաիայի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին երկրում պաշտոնավարման տարիներին հայ-իրանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացրած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: