AM
14 Մայիս 2012 - 08:49 AMT

Ուկրաինայում տեղի կունենա հայազգի Աննա արքայադստեր մասին գրքի շնորհանդեսը

Ուկրաինացի պատմաբան Նադեժդա Նիկիտենկոյի «Ցարգրադից մինչև Կիև. Աննա Պորֆիրորոդնայա. Իմաստո՞ւն թե անիծյալ» գրքի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 15-ին Կիևում:

Ինչպես հայտնում է Analitika.at.ua-ն, առաջին անգամ որպես պատմավեպի գլխավոր հերոսուհի ներկայացված է Բյուզանդիայի հայազգի արքայադուստր Աննան, որը Վլադիմի Մեծի կինն էր: Ինչպես հայտնի է, Վլադիմի Մեծն է մկրտել Ռուսիան: Հեղինակը նաեւ ներկայացնում է Բորիսի եւ Գլեբի սպանության իր տարբերակը:

Գիրքը նվիրված է Ռուսիայի մկրտության 1025-ամյակին, այն հիմնված է միջնադարյան աղբյորների լայն շրջանակի վրա: Դա ինքնատիպ պատմափաստագրական ստեղծագործություն է` բաղկացած վեպից եւ քաղաքական դետեկտիվից: Գիրքն արտացոլում է X դարի կեսերի եւ XI դարասկզբի իրադարձությունները: Հեղինակն ընթերցողին է ներկայացնում Բյուզանդիայի եւ Կիևյան Ռուսիայի փայլուն եւ առեղծվածային ժամանակահատվածը:

Գիրքը հրատարկվել է ԱՕԿՍ-ի աջակցությամբ: Շնորհանդեսից հետո կցուցադրվի Տիգրան Խզմալյանի «Քրիստոսի դիմանկարը կենդանության օրոք» ֆիլմը: