Մոսկվայի Սիմոնովյան դատարանը երկուշաբթի օրը որոշում է կայացրել հանել կալանքը «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի ունեցվածքից: Ալեքսանյանի հարազատների միջնորդությունը նրա տների և ավոտոմեքենաների վրայից կալանքը հանելու մասին բավարարվել է:
«Քրեական գործ չկա, քաղաքացիական վեճեր չկան, դա օրենքի ճչացող խախտում է, այդ իրավիճակը պահանջում էր անհապաղ լուծում»,- դատարանում ասել է Ալեքսանյանի ընտանիքի փաստաբան Գևորգ Դավթյանը:
«ՅՈՒԿՕՍ»-ի նախկին նախագահ Վասիլի Ալեքսանյանը մահացել է 2011-ի հոկտեմբերի 3-ին: Նա հիվանդ էր ծանր տեսակի ՁԻԱՀ-ով: