Ֆրանսիայի Կրետեյ քաղաքում օրերս կայացել է «Հայաստանի պարտեզի» հանդիսավոր բացումը, որտեղ իրենց անվանական ծառերն են տնկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Էդուարդ Նալբանդյանը եւ քաղաքապետ Լուի Կատալան: Բացման արարողությանն իր ելույթում հայ դեսպանը հայտարարել է, որ այս նախաձեռնությունը լրացրել է հայ-ֆրանսիական բարեկամությունը եւ համագործակցությունը խորհրդանշող վերջին տարիների մի շարք միջոցառումներ: Միաժամանակ այս օրերին Գրենոբլում անց են կացվել հայկական մշակույթի օրեր` նվիրված քաղաքի Հայ մշակութային տան հիմնման 25-ամյակին: Միջոցառումներին ներկա են գտնվել Ֆրանսիայի Սենատի անդամներ, տեղական իշխանությունների եւ հայ համայնքների ներկայացուցիչներ: