«Երկիր» թերթը գրում է, որ ՀՀԿ–ի` 250 անձից բաղկացած համամասնական ցուցակում մինչեւ մայիսի 20–ը բավականին ինքնաբացարկներ կլինեն։ Օրաթերթին այս մասին հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` նշելով, որ ինքնաբացարկ հայտոնղները կլինեն մոտ 70 հոգի։ «Երկիրի» թղթակցին Սահակյանն ասել է նաեւ, որ կոալիցիայի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել։
«Թե ովքեր կլինեն խորհրդարանում, կախված է նաեւ մեր հետագա ռազմավարությունից։ Ինչ ռազմավաություն ընտրենք, ըստ այդմ էլ կունենանք համապատասխան դերակատարներ»,–Սահակյանի խոսքերը մեջբերելով գրում է օրաթերթը։






