AM
15 Մայիս 2012 - 11:14 AMT

ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի ընդլայնված նիստին

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը մայիսի 15-18-ը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին, ինչպես նաեւ ՄԽՎ Խորհրդի, երեք մշտական հանձնաժողովների նիստերին:

Հայկական պատվիրակությունը գլխավորում է ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, կազմում են պատգամավորներ Արտակ Դավթյանը եւ Հրայր Կարապետյանը, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ի Խորհրդի եւ լիագումար նիստերին, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության Միջխորհրդարանական վեհաժողովի ու Նևայի միջազգային բնապահպանական կոնգրեսի լիագումար նիստերին: