AM
16 Մայիս 2012 - 05:50 AMT

«Ժամանակ». Բագրատյանը չգիտի, թե ով է լինելու ՀԱԿ ԱԺ խմբակցության ղեկավարը

«Հրանտ Բագրատյանը, որը ՀԱԿ համամասնական ցուցակում 8–րդ տեղում էր և խորհրդարան անցավ Լևոն Տեր–Պետրոսյանի մանդատը վայր դնելու արդյունքում մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ հայտնի չէ, թե ով է ղեկավարելու ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը»,–գրում է թերթը։

«Հարցը չի քննարկվել, ինձ ոչինչ հայտնի չի»,–ասել է Բագրատյանը թերթի թղթակցին։

«Ըստ շրջանառվող որոշ լուերրի` ՀԱԿ խորհդրարանական խմբակցությունը կարող է գլխավորել հենց Հրանտ Բագրատյանը, սակայն մեր տեղեկություններով նրա թեկնածությունն այնքան էլ միանշանակ չէ, քաի որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը մտորում է նաև Գագիկ Ջհանգիրյանի և Լևոն Զուրաբյանի թեկնածությունների շուրջ»,–հաղորդում է «Ժամանակ»–ը։