AM
16 Մայիս 2012 - 06:06 AMT

«Ժողովուրդ». ՕԵԿ-ում արտահոսք է, վարչությունն էլ վերակազմավորվում է

Ըստ թերթի լավատեղյակ աղբյուրների, «Օրինաց երկիր» կուսակցությունում Արթուր Բաղդասարյանից լուրջ դժգոհություններ ու հիասթափություններ են հասունանում: Արդյուքում, ըստ թերթի աղբյուրների, կուսակցության Աշտարակի կառույցի ղեկավար Ռազմիկ Տերտերյանը և էլի մի քանի մարզային կառույցների ղեկավարներ հեռացել են կուսակցությունից: Այս իրադարձություններից հետո ՕԵԿ-ում որոշում է կայացվել կուսակցության վարչությունը վերակազմավորելու և նորը ձևավորելու մասին: ՕԵԿ խոսնակ Հարություն Ամիրյանը թերթի հետ զրույցում, իհարկե, հերքեց արտահոսքի մասին լուրը, կուսակցության վարչության լուծարման վերաբերյալ էլ ասաց. «Դեռ որ: Այս պահին նման բան չկա»: