«Երկիր» թերթը գրում է, որ իրենց տեղեկություններով` ՀՀԿ–ն և ԲՀԿ–ն այս շաբաթվա վերջին հանդես կգան հայտարարությամբ։ «Նրանք, իհարկե, որոշակի համաձայնություններ ձեռք բերելու են, բայց ինչպես պնդում են մեր աղբյուրները, չի բացառվում, որ համաձայնությունն արտահայտված լինի ոչ թե կոալիցիոն հուշագրի, այլ համաձայանգրի տեսքով։ ԲՀԿ–ն կառավարությունում ունենալու է պորտֆելներ։ Մեզ հասած լուրերի համաձայն` հնարավոր է, որ ԲՀԿ–ին տրվի Սփյուռքի նախարարության քվոտան, և այն, ամենայն հավանականությամբ, կղեկավարի ինքնաբացարկ հայտնած Արամ Սաֆարյանը։ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը պահպանելու են իրենց տեղերը։ Նոր կառավարությունում սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանին չի բացառվում, որ փոխարինի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը։ Որ Պետրոսյանը պաշտոնանկ է արվելու, դա հստակ է։ Գալստյանին այդ պաշտոնում նշանակելու որոշումը, սակայն, վերջնական չէ»,–գրում է թերթը:






