Մայիսի 20-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալու է Դավիթ Ամալյանի մենահամերգը` դաշնակահար Հայկ Նավասարդյանի նվագակցությամբ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Ամալյանը: Երգչի համար այս մենահամերգն առանձնանում է, քանի որ առաջին անգամ է ելույթ ունենում նման ձևաչափով: «Սա նորություն է ինձ համար իր մոտեցմամբ: Այսպես ավելի բաց ճակատով ես ներկայանում հանդիսատեսին», խոստովանեց երգիչը:
Դավիթ Ամալյանն իր լսարանին չի անվանում երկրպագուներ, այլ ընկերներ, քանի որ իր համերգն ավելի շատ նման է զրույցի:
Համերգը տևելու է մեկ ու կես ժամ: Երգիչը կատարելու է բացառապես իր հեղինակած կատարումները: Տոմսերի արժեքը` 3000 դրամ է:






