Երգիչների կատարումները նախընտրական քարոզարշավներին նույնն են, թե որևէ տպարան զբաղվի բուկլետների տպագրությամբ, մամլո ասուլիսի ժամանակ ասաց երգիչ Դավիթ Ամալյանը: Նրա խոսքով, դա երգիչների համար գումար աշխատելու միջոց է, ինչպես և ռեստորաններում երգելը:
Երգչի խոսքով, նախկին քարոզարշավի ժամանակ, օրինակ, նա երգել է Դաշնակցության համար, այս տարի չեն հրավիրել: Նա խոստովանեց, որ եթե նման հրավեր ստանար, նաև այլ ուժերից, կընդուներ:






