Մայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավայի հետ:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին Վրաստանի կալանավայրերում գտնվող ՀՀ քաղաքացիների իրավունքներին, ոչ ծանր և ոչ դիտավորյալ հանցագործությունների համար դատապարտված ՀՀ քաղաքացիների` առաջիկայում ներման և ազատ արձակման հնարավորությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: