AM
16 May 2012 - 16:50 AMT

Հայկական ԱԷԿ-ը կրկին հանգիստ չի տալիս Ադրբեջանին

Ադրբեջանի արդյունաբերության և էներգետիկայի փոխնախարար Նահիտ Աբբասովը և ՄԱԳԱՏԷ-ի ներքին կառավարման ծառայության վարչության պետ Կարստեն Մայերը այսօր Բաքվում քննարկել են հայկական ԱԷԿ-ի հարցը: Ինչպես հաղորդում է Տրենդը, ադրբեջանական կողմը ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցչին է հայտնել իր մտավախությունները` կապված հայկական ԱԷԿ-ի վտանգավորության հետ: Որպես օրինակ նա բերել է Ճապոնիայի «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի վթարը:

Աբբասովն ընդգծել է, որ ՄԱԳԱՏԷ-ն պետք է ջանքեր գործադրի, որպեսզի հայկական ԱԷԿ-ը փակվի:

Հարկ է ընդգծել, որ ՄԱԳԱՏԷ-ն բազմիցս հայտարարել էր այն մասին, որ հայկական ԱԷԿ-ը վտանգ չի ներկայացնում, ինչպես նաև այն մասին, որ ատոմային տեխնոլոգիաներին տիրապետող երկիր լինելով, Հայաստանը միացել է մի շարք միջազգային պայմանագրերի, որոնք կարգավորում են ոլորտը: