AM
25 March 2003 - 17:09 AMT

ՆԱՏՕ-Ն ՄՏԱԴԻՐ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑԵԼ ԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը Վրաստանի ղեկավարության հետ քննարկելու է այդ երկրում Հարավային Կովկասում Հյուսիսատլանտյան դաշինքի տարածաշրջանային ներկայացուցչության բացման մասին հարցը: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, այդ հարցը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախատեսում է քննարկել վրացական կողմի հետ մայիսին Թբիլիսի կատարելիք պաշտոնական այցի ընթացքում, տեղեկացրել է ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Դոնդուան: Նա նաեւ տեղեկացրել է, որ թբիլիսյան հանդիպումների ժամանակ քննարկվելու են եվրաատլանտյան կառույցներում երկրի ինտեգրացման հեռանկարները: