AM
17 Մայիս 2012 - 06:15 AMT

«Հրապարակ». Արման Սահակյանին առաջարկվել է ոչ թե Գյումրիի քաղաքապետի, այլ Շիրակի մարզպետի պաշտոնը

«Հրապարակը» գրում է, որ «Սովրանո» ընկերության սեփականատեր, Գյումրիի թիվ 34 ընտրատարածքում պատգամավորի պարտված թեկնածու Արման Սահակյանին առաջարկվել է ոչ թե Գյումրիի քաղաքապետի, այլ Շիրակի մարզպետի պաշտոնը:

«Սակայն նա հրաժարվել է, քանի որ Շիրակը և հատկապես մարզկենտրոն Գյումրին ամենաբարդ տարածքն է Հայաստանում:

Ամենաաղքատ մարզում միշտ էլ ամենաշատ սոցիալական խնդիրներն են և ամենամեծ դժգոհությունը իշխանությունից: Բացի այդ, մարզը համարվում է թվով երկրորդ ԲՀԿ-ական մարզը, որտեղ ՀՀԿ-ական մարզպետը միշտ շրջապատված է լինելու հակառակորդներով»,- գրում է թերը: