AM
17 Մայիս 2012 - 08:00 AMT

Հայաստանի կառավարությունը մտադիր է ստուգել աշխատանքը 15 պետգերատեսչություններում

Հայաստանի կառավարությունը դեռևս նախօրեին ձեռնամուխ է եղել 15 պետգերատեսչությունների մոնիտորինգին դրանց կողմից մատուցվող ծառայությունների բարելավման նպատակով: Այդ մասին, բացելով կառավարության նիստը, հաղորդել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Այս կապակցությամբ նա հավելել է, որ որոշ պետգերատեսչություններում դեռևս ակնհայտ են բյուրոկրատական հնարքներն ու կաշառակերությունը: «Երկու շաբաթ անց մենք կամփոփենք կատարված մոնիթորինգի արդյունքներն այդ պետգերատեսչություններում»,- նշել է նա: