AM
18 Մայիս 2012 - 05:25 AMT

«Հրապարակ». Այսօր ընտրությունների արդյունքների հետ անհամաձայնություն հայտնելու վերջին օրն է

«Հրապարակը» գրում է, որ այսօր` մինչև ժամը 18:00-ն, մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ անհամաձայնություն ունեցող 9 քաղաքական ուժերը կարող են իրենց դիմում-բողոքները ներկայացնել Սահմանադրական դատարան:

«Ենթադրվում է, որ կայացած ընտրությունների արդյունքներից կդժգոհեն և դիմումներ կներկայացնեն Հայ ազգային կոնգրես դաշինքը, ինչպես նաև 5 տոկոսի շեմը չհաղթահարած երեք կուսակցությունները: Մեկ օր առաջ ավարտվեց նաև մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների` ՍԴ դիմելու ժամկետը: Այս դիմումներով նիստերը ՍԴ-ում կկայանան առաջիկայում: Մինչ ՍԴ-ում դիմումներ են ընդունվում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում երեկվա ընթացքում ինքնաբացարկի ոչ մի դիմում չի ներկայացվել, թեև մամուլում համառորեն մանդատներից հրաժարվողների անուններ են շրջանառվում: ԿԸՀ-ն այս օրերի ընթացքում ինքնաբացարկի ընդամենը 5 դիմում է ստացել»,- գրում է թերթը: