«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, որ ներքաղաքական դաշտի գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ այն, թե ով կլինի նոր ձևավորվող կառավարության ղեկավարը, և ովքեր կգնան խորհրդարան. «Ըստ «ՉԻ» տեղեկությունների` ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի մոսկովյան այցից հետո ՀՀԿ–ն իր համար վերջնական որոշում է կայացրել ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնել Տիգրան Սարգսյանին, իսկ ահա Հովիկ Աբրահամյանին կրկին վերադարձնել ի շրջանս յուր։ Եվ չնայած նրան, որ որոշ ՀՀԿ–ականների ամենևին դուր չի եկել Տիգրան Սարգսյանի` վարչապետի պաշտոնում վերահաստատվելու իրողությունը, այնուամենայնիվ, նրանցից մի քանիսին արդեն հրապարակավ հայտարարել են. «Դե էլի կասենք, որ Սարգսյանի նշանակումը պետության շահերից է բխում»։
Ավելացնենք նաև , որ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, վարչապետ Սարգսյանի համար ահռելի լոբբիստական աշխատանք է իրականացրել «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշի Բարսեղը։ Ի դեպ, նա այն ֆիգուրաներից է, որոնք իրենց ուզած կադրերին աննկատ տեղավորում են այնտեղ, որտեղ ցանկանում են ինքն ու իր կադրերը»,–գրում է թերթը։






