AM
25 March 2003 - 16:52 AMT

ՎԱՂԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԿՍԿՍԻ ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՃՅԱՆԻ ՀԱՅՑԸ

Մարտի 26-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը կսկսի քննարկել նախագահի նախկին թեկնածու, Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի հայցը` կայացած նախագահական ընտրությունները անվավեր ճանաչելու մասին: Ինչպես տեղեկացրել է այդ կապակցությամբ ՍԴ ղեկավար Գագիկ Հարությունյանը, դատական ընթացքին հետեւելու համար Երեւան կժամանեն Մարդու իրավունքների Վենետիկյան հանձնաժողովի փորձագետները: Հիշեցնենք, որ համապատասխան հայցով ՀԺԿ-ն Սահմանադրական դատարան է դիմել մարտի 17-ին: