AM
19 Մայիս 2012 - 06:54 AMT

Այսօր թանագարանները բաց կլինեն մինչ ուշ գիշեր

Այսօր` մայիսի 19-ին, ժամը 18.00-ից մինչ ուշ գիշեր Հայաստանի 63 թանգարաններում տեղի կունենա Թանգարանային գիշերը: Այն անցնելու է «Գիրը փոփոխվող աշխարհում» կարգախոսով:

Այս տարի բացի մշակույթի նախարարության և պետական ենթակայության տակ գտնվող թանգարաններից, մասնակցում են նաև հասարակական կազմակերպությունների ենթակայության տակ գտնվող թանգարանները: Նախաձեռնությունը Հայաստանում իրականանում է 8-րդ անգամ: Բացի հիմնական ցուցադրություններից, սպասվում են նաև ժամանակավոր ցուցահանդեսների բացում և տարաբնույթ միջոցառումներ:

Առաջին անգամ թանգարանային գիշերը կազմակերպվել է 1997 թ-ի հունվարին` Բեռլինում: Ողջ աշխարհում այն տեղի է ունենում մայիսի 18-ի`Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ: Ակցիան սկիզբ է առել Փարիզում 2001 թ. և լայն տարածում է ստացել ողջ Եվրոպայում: Միջոցառման ընթացքում թանգարանների մուտքը ողջ գիշեր անվճար է: Այն հովանավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Թանգարանների միջազգային խորհրդի կողմից: