AM
19 Մայիս 2012 - 11:53 AMT

Ռոստովի գավառագիտական թանգարանը համագործակցելու է տեղի հայ համայնքի հետ

Մայիսի 18-ին` թանգարանների միջազգային օրը, Դոնի Ռոստով քաղաքի հայ-ռուսական բարեկամության թանգարանում տեղի է ունեցել «Ռոստովի գավառագիտական թանգարանի» և «Դոնի Նախիջևանի հայ համայնքի» միջև համագործակցության պայմանագրի ստորագրումը: Ինչպես հայտնում է համայնքի կայքը, համայնքի և թանգարանի միջև բարեկամական հարաբերությունները վաղուց են ձևավորվել, տվյալ պայմանագիրը դարձել է պարզապես հաճելի ձևականություն:

Միջոցառումների շրջանակներում հայ համայնքի կողմից թանգարանին է շնորհվել 50 մլն ռուբլի ապահովագրական պոլիս: Սա աննախադեպ իրադարձություն է Ռուսաստանի հայ համայնքի կյանքում:

Մայիսի 18-ին, պաշտոնական միջավայրում տեղի է ունեցել Ռոստովի շրջանային գավառագիտական թանգարանի նվիրատուների մեծարումը: