«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը, վայր դնելով պատգամավորական լիազորությունները, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի կազմում կգլխավորի Քաղաքականության և իրավունքի ինստիտուտը: Այս մասին նա հայտնել է Երևանում կայացած մամլո ասուլիսում՝ նշելով, որ ՌՀՀ-ն մտադիր են վերակազմավորել և համալսարանի կազմում ստեղծել 5 ինստիտուտներ, և ՌՀՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը հրավիրել է նրան դառնալ այդ ինստիտուտներից մեկի տնօրենը:
Ինչպես հումորով նշել է Լարիսա Ալավերդյանը, նա ինստիտուտում կանի նույնը, ինչ խորհրդարանում՝ «կուսուցանի և դասախոսություններ կկարդա»:
Նա նշել է նաև, որ մտադիր է աշխատանքը ՌՀՀ-ում համատեղել մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարող ՀԿ ղեկավարի աշխատանքի հետ:






