«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը բացասաբար է գնահատել Րաֆֆի Հովհաննիսյանի տեխնոլոգիաները ու նոր մարդկանց ընդգրկումը համամասնական ցուցակում, նպատակ ունենալով նոր ձայներ գրավել: Լարիսա Ալավերդյանը կասկած հայտնեց, թե կկարողանան արդյոք «Ազատ դեմոկրատները» «խորհրդարանում անել այն, ինչ անում էր «Ժառանգությունը»: «Եթե ինչ-որ բան արվում է և դու նոր թիմ ես բերում, այն չի վայելի նույն վստահությունը, որն արդեն վաստակած էր»,-ասել է նա լրագրողներին:
Ալավերդյանն ափսոսանքով է նշել, որ «Ժառանգության» մի շարք ներկայացուցիչներ չանցան ԱԺ «Ազատ դեմոկրատների» հետ դաշինքի պատճառով: «Խորհրդարան ամեն օր չեն գալիս Արմեն Մարտիրոսյանի, Ստեփան Սաֆարյանի կամ Անահիտ Բախշյանի անձնային տվյալնելով մարդիկ»,-ասաց նա:
Ալավերդյանը հավելց նաև, որ հասարկությունը չպետք է հիասթափվի և նա «հույսեր է կապում «Ժառանգության» առողջ կորիզի հետ»: Նա նաև ասել է, որ «դրական չի գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական տեխնոլոգիաները, սակայն կարծում է, որ նրա անձնական հատկությունները չեն փոխվել»:
Մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Համաձայն բոլոր 1982 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում ստացած նախնական տվյալների` կուսակցություններն ու բլոկը դասավորվել են հետևյալ կարգով. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %), Ժառանգություն»` 87 095 (5,79 %), Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %), «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %), Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %), «Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %):
ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում 131 տեղ ունեցող Ազգային ժողովում ստացել է տեղերի բացարձակ մեծամասնությունը` 69 տեղ (40 համամասնական և 29 մեծամասնական քվեարկության արդյունքում): «Բարգավաճ Հայաստանը» ստացել է 37 տեղ (28 համամասնական և 9 մեծամասնական), ՀԱԿ-ը` 7 տեղ: Դաշնակցությունն ու «Օրինաց երկիրը»` 6-ական (5-ական համամասնական և 1-ական մեծամասնական), իսկ «Ժառանգությունը»` 5:






