AM
19 Մայիս 2012 - 11:48 AMT

Մշակույթի նախարարությունը պարգևատրել է թանգարանների աշխատակիցներին

Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարությունում հյուրընկալվեցին ոլորտի վաստակաշատ աշխատակիցները, հայտնում է մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում երկարամյա աշխատանքային գործունեության համար մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը մայրաքաղաքի և մարզերի մի շարք թանգարանների աշխատակիցների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով ու պատվոգրերով: Պարգևատրվածների անունները նշված չեն: