Մարտի 25-26-ը Երեւան կայցելի Կուբայի ԱԳՆ պատվիրակությունը նախարար Ֆիլիպե Պերես Ռոկեի գլխավորությամբ: Այցելության շրջանակներում տեղի կունենան Կուբայի պատվիրակության հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ: Սպասվում է, որ երկու երկրների կառավարությունների միջեւ կստորագրվի առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր: Կուբայի պատվիրակությունը կայցելի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր: