ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանությանազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 8:20-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում՝ Աշոցք գյուղից 5 կմ հյուսիս: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:
Տեղական ժամանակով ժամը 8.45-ինՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրորդ երկրաշարժը՝ 2.7 մագնիտուդով, որի էպիկենտրոնը նույնպես գտնվում է Հայաստանի տարածքում՝ Աշոցք գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
Մինչ այդ՝ մայիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 03.07-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում՝ Գյումրի քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Գյումրի քաղաքում:
Երեք դեպքերում էլ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա:






