AM
21 May 2012 - 15:19 AMT

Մահացել է Bee Gees լեգենդար բրիտանական խմբի մասնակիցներից մեկը` Ռոբին Գիբբը

Bee Gees լեգենդար բրիտանական խմբի երգիչ Ռոբին Գիբբը մահացել է 62 տարեկան հասակում: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտնել նրա հարազատները:

2011-ի ավարտին Գիբբի մոտ քաղցկեղ է ախտորոշվել, իսկ վերջին ամիսներին նա քիմիաթերապիայի ինտենսիվ բուժում էր ստանում: Ուռուցքը հեռացնելուց հետո հայտարարվել էր, որ երգիչն ապաքինվում է: Սակայն վերջերս նա հիվանդացել է թոքերի բորբոքմամբ և կոմայի մեջ ընկել:

Bee Gees խմբի հաջողության գագաթնակետը 70-ական թվականներին էր: «Դիսկոյի արքաները» նվաճել էին «Գրեմմիի» 7 ամենահեղինակավոր երաժշտական մրցանակներ: Խմբի վերջին ալբոմը ձայնագրվել է 2011թ: