Հայտնի ամերիկաբնակ դերասանուհի Մարի Ռոզ Աբուսեֆյանի կարծիքով, եկեղեցին միայն հոգևոր գործառույթ պետք է կատարի, այլ ոչ թե հայապահպան: Այդ մասին դերասանուհին ասաց Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նա գտնում է, որ հայապահպանման հարցերով պետք է զբաղվի Հայաստանը, իսկ Սփյուռքի նախարարությունը ոչինչ չի անում Սփյուռքի համար: Սփյուռքը միայն գումարային օգնություն է ցուցաբերում:
Նա նաև նշեց, որ Ստամբուլում հայկական եկեղեցին հրաժարվում է մկրտել իր արմատներին վերադարձող մահմեդական հայերին, քանի որ չգիտի, հայ են նրանք, թե ոչ: Դերասանուհու կարծիքով, եկեղեցին պետք է կնքի բոլոր ցանկացողներին, այլ ոչ թե նման պատասխան տա:
Բացի այդ, Աբուսեֆյանի պնդմամբ, դա վիրավորում է նաև մյուս քրիստոնյաներին, քանի որ նրանց համար դա հոգևոր կառույց է:






