Միանգամայն հնարավոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի հետաձգվի Իրաքում ծավալված ռազմական գործողությունների կապակցությամբ: Այսօր այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, այդ հարցը ներկայումս քննարկման փուլում է: Նշենք, որ համանախագահների այցը ծրագրված էր ընթացիկ տարվա ապրիլին: