AM
23 Մայիս 2012 - 05:19 AMT

«Հրապարակ». Սերժ Սարգսյանը կառավարության ղեկավար կարող է նշանակել Կարեն Կարապետյանին

«Հրապարակը» գրում է, որ Սերժ Սարգսյանը կառավարության ղեկավար կարող է նշանակել իր աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանին:

«Խնդիրն այն է, թե դա երբ տեղի կունենա` հունիսին, թե 8 ամիս անց՝ նախագահական ընտրություններից հետո: Կարապետյանը վարչապետի ընդունելի տարբերակ է ինչպես ՀՀԿ-ի, այնպես էլ ԲՀԿ-ի համար: Բացի այդ, նրա նշանակումով կարող են լուծվել աշխարհաքաղաքական որոշ խնդիրներ: Նրա նշանակմանը կողմ կլինի նաև ռուսական իշխանությունը»,- գրում է թերթը: