AM
24 March 2003 - 16:52 AMT

ՀՅՈՒՍԻՍԱՅԻ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԿԺԱՄԱՆԻ ԵՐԵՎԱՆ` ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԽԱՂԻՆ

Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլի հավաքականը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Եվրոպայի առաջնության Հայաստանի հավաքականի հետ ընտրական խաղին, որը կկայանա Երեւանում մարտի 29-ին: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դէվիդ Բոուէնը հայտարարել է, որ նրանք «ուշադիր հետեւում էին իրադրությանը նախորդ շաբաթվա ընթացքում եւ խորհրդակցում իշխանությունների հետ»: Ավելին, Բոուէնի խոսքերով, նրանք կապվել են Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ , որտեղ նրանց հավաստիացրել են, որ Իրաքի իրադրության հետ կապված խնդիրներ չկան: