Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցը կքննարկվի մարտի 31-ին` Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում: Եվրոպայի Խորհրդի մամլո ծառայությունում «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել են նաեւ, որ ապրիլի 2-ին Ստրասբուրգում կկայանան Հայաստանը եւ Ադրբեջանը ներկայացնող Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի դատավորների ընտրությունները: