AM
25 Մայիս 2012 - 05:50 AMT

«Ժամանակ». Վարդան Օսկանյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու մտադրություն չունի

Երեկ ՀՀ նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Օսկանյանի գրասենյակից «Ժամանակին» հայտնել են, որ հակառակ մամուլում տեղ գտած հրապարակումների, Վարդան Օսկանյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու մտադրություն չունի:

Գրասենյակում հրաժարվել են պատասխանել նախկին պաշտոնյայի հետագա անելիքների մասին հարցերին: